Ազգային ժողովի փետրվարի 23-26-ի կայանալիք քառօրյայի աշխատանքները բոյկոտելու հարցը կարելի է քննարկել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ եռյակի ուժերն, իհարկե, հերթական քառօրյայից առաջ կխորհրդակցեն, բայց, հնարավոր է, «հաջորդ շաբաթը անսովոր լինի»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ նշել է, որ եռյակի ուժերից «Ժառանգությունը» համագործակցում է ոչ միայն ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի, այլեւ ՕԵԿ-ի հետ:

ՀՅԴ-ի հետ համագործակցություն դեռ չկա, բայց չի բացառվում, որ այն վերականգնվի: «Հայաստանում տեղի ունեցողը երկու մարդու պայքար չէ. այդ պայքարի արդյունքները կարող են ազդել պետության ճակատագրի վրա: Բոլոր քաղաքական ուժերը պետք է դա հասկանան»,-ամփոփել է Հակոբյանը: