Բաքվում այսօր՝ փետրվարի 16-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հանդիպումը, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի եւ  հեռանկարների մասին:

Հիշեցնենք, որ համանախագահները փետրվարի 17-ին կժամանեն Երեւան, ապա կայցելեն ԼՂՀ: