Գործող իշխանության հակառակորդները ցանկանում են «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռքով քանդել մեղվի բույնը։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողներին խորհրդարանում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ նրանց բոլորին ձեռնտու է թաքնվել Ծառուկյանի  հետեւում, քանի որ հետագայում հնարավոր կլինի նրանից հեշտ ձերբազատվել՝ սեփական շահը հետապնդելու նպատակով։

Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանը, որի գործած լավ արարքները չենք կարող չխոստովանել, կորցրել է ինքնուրույնությունը։ Երկար տարիներ նա հայտարարում էր, որ ՀՀ նախագահը ուժ է, եւ մենք նրա կողքին ենք լինելու։ Սակայն հետո նա հայտնվեց այլ խորհրդականների շրջանակում։ Չէինք ցանկանա, որ մարդիկ իրենք իրենց վնասեն սեփական արարքներով։ Այդ մարդը իր խորհրդականների հետ միասին պետք է հասկանա դա։ Հուսամ, նրա մոտ լավ խորհրդականներ կգտնվեն։ Հակառակ դեպքում, նա կկայացնի սեփական դատավճիռը եւ հետո նոր միայն կգիտակցի դա»,- հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը։