Գագիկ Ծառուկյանի պահվածքը ստիպում է հիշել Ուկրաինայում օլիգարխների պատմությունը։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Միգուցե օրինակը շատ կոպիտ է, սակայն Ուկրաինայում օլիգարխներին նույնպես թվում էր, որ նրանք ամենակարող են, կարող են դժգոհության ալիք բարձրացնել եւ դրա միջոցով հասնել իրենց նպատակին։ Սակայն արդյունքում ստացան այն, ինչ ստացան։ Իսկ մենք այնքան զգոն կլինենք, որ թույլ չենք տա, որպեսզի մարդկանց ինչ-որ խմբեր սասանեն դրությունը։ Մեր պետության դեպքում դա անթույլատրելի է»,- ընդգծել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով, եթե Ծառուկյանը ցանկանում էր իշխանության հասնել, ապա անհասկանալի է, թե ինչու նա իր թեկնածությունը չառաջադրեց 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

«Այն ժամանակ դռները բաց էին, կարելի էր առաջադրվել։ Ի՞նչը նրան խանգարեց»,- եզրափակել է հանրապետական պատգամավորը։