Ռուսաստանյան ավտոշուկայում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով «ԱվտոՎԱԶ» ընկերությունը պլանավորում է այս տարի արդեն երկրորդ անգամ բարձրացնել սեփական արտադրության մեքենաների գները։ Ընկերությունը նախորդ անգամ 9 տոկոսով բարձրացրել էր մեքենաների գները հունվարին։
«ԱվտոՎԱԶ»-ի մեքենաների գների բարձրացումն անխուսափելի է, քանի որ արտադրության ծախսերն աճում են, իսկ վաճառքը՝ նվազում»,- հայտարարել է ավտոարտադրող ընկերությունը, մեջբերում է գրում է Informing-ը։
Ընկերությունում նշել են, որ 2015թ. փետրվարին գործարանի մետաղավարձույթի գները թանկացել են 15 տոկոսով, իսկ մարտին ակնկալվում է եւս 12 տոկոս գնաճ։
Նշենք, որ 2014թ. «ԱվտոՎԱԶ»-ի վաճառքի ծավալները, 2013թ. համեմատ, նվազել էին 15 տոկոսով՝ կազմելով 387 307 ավտոմեքենա։ Միայն 2015թ. հունվարին վաճառքի ծավալները, 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, նվազել են 26 տոկոսով եւ կազմել 17 492 ավտոմեքենա։
Հիշեցնենք, որ մինչեւ 2015թ. Lada Granta մոդելը Ռուսաստանի տարածքում վաճառքի ծավալներով զբաղեցնում էր առաջին տեղը, իսկ 2015թ. հունվարին այն իր տեղը զիջեց Hyundai Solaris-ին։





























