Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վարոս Սիմոնյանին նշանակել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով։
Ինչպես տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից, հրամանում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Վարոս Սիմոնյանին նշանակել Վարոս Սիմոնյանին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»:




























