Իտալիայում հանգուցյալ Մաուրիցիո Սեբաստյանելիի հուղարկավորությունը, ի սարսափ նրա հարազատների եւ մտերիմների, տհաճ իրադարձության հետեւանքով խափանվել է. դագաղը դուրս տանելիս չի դիմացել ծանրությանը, եւ մարմինը գետին է ընկել: Ըստ The Local-ի, միջադեպը տեղի է ունեցել Հռոմում:
«Մարդիկ բարձրացրեցին դագաղը, եւ ճայթյուն լսվեց: Ստիպված էինք ծածկոցներով փակել, որպեսզի մարմինը եկեղեցի տանենք»,- պատմել է հանգուցյալի 23-ամյա դուստրը՝ Դեբորա Սեբաստյանելլին:
Ըստ NEWSru-ի, աղջիկն ասել է, որ պատրաստվում է արարողությունը կազմակերպած Ama գրասենյակից փոխհատուցում պահանջել: Պահանջը չբավարարելու դեպքում Դեբորան դատարան է դիմելու:
«Ես նրանց բացատրեցի, որ ամուր դագաղ է հարկավոր, քանի որ հայրս մեծամարմին եւ ծանր տղամարդ էր. 130 կգ էր կշռում»,- ընդգծել է աղջիկը: Հուղարկավորությունը կազմակերպելու համար նա 2300 եվրո է ծախսել:





























