Դժվար թե Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերը բոյկոտեն նիստերը։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Չեմ  կարծում, թե նրանք կդիմեն նման անզգույշ քայլի։ Ինչպես դուք գիտեք, ոչ իշխանական ուժերի կողմից համաձայնեցված բոյկոտի դեպքեր արդեն եղել են։ Սակայն խորհրդարանի աշխատանքը շարունակվել է անխափան։ Այսուհանդերձ, ես չէի ցանկանա, որ այդ իրավիճակը կրկնվեր. չէի ցանկանա առիթ տալ այնպիսի հայտարարությունների, թե իշխանությունն օգտվում է առիթից եւ միայնակ ընդունում անհրաժեշտ օրինագծերը»,- ասել է Բաղդասարյանը։

Պատասխանելով այն հարցին, արդյոք խորհուրդներ չի տվել արդյոք Բաղդասարյանը իր կուսակից գործընկերներին, թե ինչպես է պետք պատասխանել ոչ իշխանական ուժերի կտրուկ հայտարարություններին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ նման խորհուրդներ չի տվել, բայց իրենց պատասխանները ադեկվատ են լինելու։

«Նախկինում մենք չէինք ցանկանում իջնել այդ մակարդակին։ Սակայն հասարակության շրջանում կարող է կարծիք ձեւավորվել, եթե չենք պատասխանում այդ հարձակումներին, ուրեմն համաձայնվում ենք դրանց հետ։ Այժմ ամեն բան իր տեղը կդրվի, այդ թվում եւ խորհրդարանի դահլիճում»,- հավելել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։