Ուկրաինան 2015թ.-ի մարտին, սպասվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա օգնության առաջին չափաբաժինը: «112 Украина»-ն, վկայակոչելով Ուկրաինայի   ֆինանսների նախարար  Նատալյա  Յարեսկոյին, հաղորդում է, որ տրանշի հստակ չափը դեռեւս հայտնի չէ:

 2015թ.-ի փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ ԱՄՀ-ն պատրաստ է Ուկրաինային 17, 5 մլրդ դոլարի վարկ տրամադրել: Այդպիսով՝ ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր չափը կկազմի 40 մլրդ դոլար: