Ռուսաստանում ութ օտարերկրացիներ կտրել են իրենց երակները՝ ի նշան բողոքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանքի մոսկովյան կենտրոնի վատ պայմանների դեմ: Այս մասին գրում է քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը:

«Վնասվածքներն անվտանգ էին, տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել»,- հայտարարել են կենտրոնում:

Տուժածները Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանք մեկուսարանում են պետական սահմանի ռեժիմը խախտելու համար: