Ֆրանսիայում ոստիկանությունը 5 մարդ է ձերբակալել՝ հրեական գերեզմանների պղծման գործի հետաքննության շրջանակում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական RFI ռադիոկայանը:

Սավերնի դատախազը հայտարարել է, որ բոլոր ձերբակալվածները 15-17 տարեկան են: Ըստ Gazeta-ի, նախկինում նրանք քրեական պատասխանատվության չեն կանչվել:

Ոստիկանությունում հայտարարել են, որ դեռահասներից մեկն արդեն ընդունել է մեղքը:

Կիրակի՝ փետրվարի 15-ին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել էր, որ երկրի հրեական գերեզմանատներից մեկում հարյուրավոր շիրիմներ են պղծվել: