Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են ֆինանսաբյուջետային եւ սոցիալական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է նման հանդիպումների անցկացումը՝ առկա խնդիրներն ավելի խորը պատկերացնելու եւ լուծման հնարավոր տարբերակներ մշակելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:
.jpg)




























