Ֆլորիդա նահանգի Օկոե քաղաքում՝ Օռլանդոյից ոչ հեռու, գիշերային անկարգություններից հետո ոստիկանները երկու դեռահասի են ձերբակալել: Անկարգություններին ավելի քան 200 անչափահաս է մասնակցել:

Քաղաքի իրավապահների հաղորդմամբ, ձերբակալվածներից մեկին մեղադրում են ծեծկռտուքի մասնակցելու մեջ: Ձերբակալվելիս նա նաեւ դիմադրել է ոստիկաններին, իհարկե՝ առանց բռնություն կիրառելու: Երկրորդ դեռահասին մեղադրում են թմրանյութ տարածելու մեջ:

Քննիչները հայտարարել են, որ ավելի քան 200 անչափահասներ մասնակցել են West Oaks առեւտրի կենտրոնում կազմակերպված անկարգություններին: Նրանց մեծ մասը փորձել է թաքնվել ոստիկանությունից եւ ներխուժել է AMC կինոթատրոն:

Անկարգությունները տեղի են ունեցել կեսգիշերին, ոչ ոք չի ուժել: Բացի այդ, իրավապահները թմրանյութ եւ հարձակման ժամանակ գողացված ավտոմեքենա են հայտնաբերել:

Ըստ Americaru-ի, ոստիկանության սպա Փոլ Հոփքինսը հայտարարել է, որ դպրոցահասակների մի մասը զինված է եղել, մի քանիսը նույնիսկ կրակ են բացել: Ավտոկայանատեղիում նաեւ ծեծկռտուք է եղել: