Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 273 ՍՏ 65 եւ «Սամանդ» մակնիշի 34 DT 854 համարանիշերի ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ե.-ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:





























