2014 թվականի արդյունքներով, Մեքսիկային հաջողվել է ռեկորդային՝ 16,25 մլրդ դոլարի եկամուտ ստանալ օտարերկրյա տուրիզմից: Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է երկրի Զբոսաշրջության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեքսիկայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այդ գումարը 17 տոկոսով ավելի է 2013-ի ցուցանիշից:
Օտարերկրացի զբոսաշրջիկների մեծ մասը երկիր է ժամանում օդային ճանապարհով (78,5 տոկոս):
Մասնագետների հաշվարկներով՝ 2014 թվականին ընդհանուր առմամբ Մեքսիկա է այցելել 29,1 մլն օտարերկրացի, ինչը 5 մլն-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:




























