Չարլզ Մենսոնի երկրպագուհի.27-ամյա Էֆթոն բերթոնը, որի հետ հայտնի մարդասպանը նախատեսում էր ամուսնանալ, առաջին հարցազրույցն է տվել հեռեւստատեսությամբ, հաղորդում է Inside Edition-ը:

Աղջիկը պատմել է մի մարդու հետ իր հարաբերությունների մասին, որին «բոլորը հրեշ են համարում»:

«Այո, ես պատրաստվում եմ ամուսնանալ Չարլզ Մենսոնի հետ: Ես նրան համարում եմ աշխարհի ամենագրավիչ տղամարդը»,-ասել է Բերթոնը՝ հստակեցնելով, որ իր հարազատները հարսանիքին չեն գա, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 80-ամյա Մենսոնի եր 27-ամյա Բերթոնի հարսանիքն այդպես էլ չի կայացել:

Մենսոնը դատապարտված է ցմահ ազատազրկման՝ 1969-ին իր ընկեր Հարրի Հինմենի սպանության համար: Նույն թվականի օգոստոսին Մենսոնի խմբավորման մասնակիցները սպանել են Ռոման Պոլանսկիի կնոջը՝ Շերոն Թեյթին, ով այդ ժամանակ հղիության 8-րդ ամսում էր գտնվում: