ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շատ զարմիկը ճանաչվել է Նյու Յորքի Westminster Kennel Club շների շոուի գլխավոր ֆավորիտը։ Այս մասին գրում է The New York Daily News-ը։
Ինչպես գրում է պարբերականը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 3 տարեկան պորտուգալական ջրային ցեղատեսակի շուն ունի՝ Սաննի մականունով։ Շոուի մասնակից Մատիսը Սաննիի զարմիկն է։
Չնայած այն հանգամանքին, որ Սաննին եւ Մատիսը երբեք չեն հանդիպել, նրանք աջակցում են միմյանց։ Բացի այդ, ինչպես պնդում է Մատիսի տերը, շունը Օբամայի «համախոհն» է, սակայն նրա օգտին չի կարող քվեարկել ոչ միայն այն պատճառով, որ շուն է, այլ նաեւ, որ կանադացի է։





























