ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի ոստիկանության սպան ատրճանակից կրակել ու վիրավորել է կողոպուտի մեջ կասկածվող մերկ տղամարդուն, հաղորդում է ABC News-ը:
Ոստիկանության կապիտան Մայք Հասթինգսը պատմել է, որ երկուշաբթի անհայտ անձը հարձակվել են իր գործընկերոջ վրա եւ փորձել է խլել զենքը: Նա նշել է, որ ոստիկանության խումբը դեպքի վայր է ժամանել կողոպուտի մասին ահազանգից հետո: Մյուս սպան տեսել է, թե ինչպես մերկ տղամարդը փորձում է փախչել պատուհանից, հաղորդում է Americaru-ն:
Մայք Հասթինգսը նշել է, որ իր գործընկերը խլել է ատրճանակն ու հրամայել այդ մարդուն հանձնվել, բայց մերկ տղամարդը անսպասելիորեն հարձակվել է ոստիկանի վրա եւ վերջինիս ձեռքից ընկել է ատրճանակը: Նրանք սկսել են պայքարել ատրճանակը ձեռք գցելու համար: Այդ ժամանակ ոստիկանը հաջողացրել է վերցնել ատրճանակն ու կրակել տղամարդու կրծքավանդակին:


























