Հաիթիի մայրաքաղաքում՝ Պորտ Օ Պրենսում, կառնավալի ժամանակ հարթակներից մեկի էլեկտրահաղորդման լարերի վնասվելու արդյունքում 18 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ եւս 60 մարդ վիրավորվել է:

Ըստ Gazeta-ի, հանրապետության նախագահ Միշել Մարտեյին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: