«Ամերիաբանկի» չաշխատող վարկերի տեսակարար կշիռը  մոտավորապես երկու անգամ ցածր է, քան Հայաստանի ընդհանուր բանկային համակարգում։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ  ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը։ Նրա խոսքով՝ «Ամերիաբանկի» այս ցուցանիշը 2014-ին կարող է կազմել 3 տոկոսից ավել այն դեպքում, երբ Հայաստանի բանկային համակարգում այն կազմում է 7 տոկոս։ «Սա նշանակում է, որ չնայած 2014թ. դժվարություններին՝ մենք, մեր գործընկերների գնահատմամբ, պահպանել ենք մեր կայունությունը եւ իրատեսական վերլուծությունը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԲ վիճակագրության համաձայն՝ 2014թ. նոյեմբերի վերջին չաշխատող վարկերի բաժինը առեւտրային բանկերի մոտ կազմում էր 6.7 տոկոս (ներառյալ հսկվող վարկերը՝ մինչեւ 90 օր չաշխատող (3.66 տոկոս), ոչ ստանդարտ վարկերը՝ մինչեւ 180 օր (1.84 տոկոս ) եւ կասկածելի վարկերը՝ մինչեւ 270 օր (1.2 տոկոս)։