Հայաստանում չափազանց թույլ է գործում բանկային ենթակառուցվածքը։ Ինչպես լրագորղների հետ զրույցում նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման հարցերով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, այդ մասին վկայում է բանկի մասնագետների իրականացրած վերլուծությունը։

Բանկոմատների եւ POS-տերմինալների ցանցը լավ զարգացած է, բայց դրանց համեմատ չափազանց քիչ են պլաստիկ քարտերը, ասել է Ջրբաշյանը։ Նույնպես անհամամասնորեն են զարգացած մի կողմից բակային մասնաճյուղերի ցանցի ծավալները, եւ վարկային պորտֆելներն ու ակտիվ քարտերի քանակը՝ մյուս կողմից։ «Ուստի արդյունավետության լրջագույն հարց է ծագում, եւ հարկ է հիմա այդ մասին նշել, երբ էքստենսիվ աճի փուլն արդեն ետեւում է։ Ժամանակն է մտածել՝ արդյոք լավ ես օգտագործումե ղածը։ Քանի որ դրանից է կախված եւ քո եկամտաբերությունը։ Դա կարելի է բարձրացնել միայն ծախսերի հիմնավորված կրճատմամբ»,- ասել է Ջրբաշյանը։

Նշենք, որ ArCa գործառնական կենտրոնի տվյալներով, Հայաստանում եւ Արցախում գործում են գրեթե 10,9 հազար բանկոմատներ, մեծ մասը Երեւանում (մոտ 6 470)։ Միեւնույն ժամանակ, ԿԲ տվյալներով, բանկոմատներով փոխանցումների ծավալը ակզմում է ամսական 1,6-1,7 մլն, այսինքն  մեկ բանկոմատով օրական միջինը 5 գործարք է կատարվում։