Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել՝ պետական մարմիններում ռուսաստանցի լրագրողների հավատարմագրումը դադարեցնելու մասին: Այս մասին ասված է Գերագույն Ռադայի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան ռուսաստանցի լրագրողների հավատարմագրումը դադարեցրել էր մինչեւ Դոնբասում հատուկ գործողության ավարտը: Խորհրդանի նիստում կայացած քվեարկության ընթացքում որոշմանը «կողմ» էր քվեարկել 239 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:

Նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության խորհուրդը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների ցանկ կկազմի, որոնց որոշ ժամանակով կարգելվի աշխատել պետական մարմիններում: