Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ Մինսկի համաձայնությունները կհաջողվի իրականացնել:

«Հույս ունեմ, որ երկու կողմն էլ կհետեւի վերջերս Մինսկում ձեռք բերված համաձայնություններին, եւ մեզ կհաջողվի անցնել այս ծանր ճգնաժամի կարգավորմանը»,- Հունգարիայում այդ երկրի վարչապետի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Պուտինը հույս ունի նաեւ, որ Ուկրաինայի պատասխանատու պաշտոնյաները, որոնք անձամբ ի վիճակի չեն հրահանգել վայր դնել զենքերը, չեն հետապնդի Դեբալցեւոյի զինվորականներին, որոնք ցանկանում են այդ անել: