Ջրմուղ ընկերության մենեջերին կարգապահական տույժի են ենթարկել այն բանից հետո, երբ նրան բռնել են ջրամբարում միզելիս: Այդ պահուստարանը խմելու ջուր է մատակարարում Սան Ֆրանցիսկո քաղաքին:
Սան Ֆրանցիսկոյի կոմունալ հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Թայրոն Հյուն ասել է, որ գործակալությունը հաստատել է անանուն բողոքները, որ ընկերության աշխատակից Մարտին Սանչեսն անցյալ ամսվա սկզբին միզել է ջրամբարում: Պահուստարանն անմիջապես դատարկել են՝ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այդպիսով, շրջանի բնակիչների առողջությանը վնաս չի հասցվել:
Ըստ Slavicsac-ի, Սանչեսը, ով տարեկան 111 հազար դոլար է վաստակում, մինչեւ այս միջադեպը ծառայողական դիրքի բարձրացման ցանկում է եղել: Հիմա նրան առավելագույն պատիժ է սպառնում. մեկշաբաթյա արձակուրդ՝ առանց աշխատավարձի պահպանման:





























