Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից ոտքից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանի վիճակը լավ է, հնարավոր է՝ նրան երկու օրից դուրս գրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Անդրեասյանի հարսը՝ Ասմարիկ Աթոյանը:
«Վիճակը մի քիչ ավելի լավ է, դրական տեսաշարժ կա, ուղղակի դեռ չեն թողնում քայլի: Բուժումներ են անում հետվիրահատական բարդություններից խուսափելու համար: Վաղը չէ մյուս օրը հնարավոր է՝ դուրս գրեն»,- ասաց տիկին Ասմարիկը:
Նշենք, որ պապիկը բուժում է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:




























