Պենտագոնը 2014-ին ԱՄՆ զինծառայողներին վիագրա մատակարարելու համար ավելի քան 41.6 մլն դոլար է ծախսել։ Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը ընդհանուր առմամբ էրեկցիայի խանգարման դեմ նախատեսված դեղամիջոցների վրա ծախսել է 84.2 մլն դոլար։ Այս մասին գրում է  The Military Times-ը։

2011-ից ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը վիագրա կամ նմանատիպ դեղամիջոցներ գնելու նպատակով հատկացրել է 294 մլն դոլար։ Այս գումարով կարելի կլիներ ձեռք բերել հինգերորդ սերնդի 4 հատ F-35 տեսակի կործանիչ, ասված է անցյալ շաբաթ Defense Health Agency-ի հրապարակած զեկույցում։

2014թ. ընթացքում ԱՄՆ ռազմական բժիշկները 1 մլն 200 հազար հատ դեղատոմս են դուրս գրել, որոնց մեծ մասը՝ 95 հազարը, էրեկցիայի խանգարման դեմ, գրում է Gazeta-ն։

Պենտագոնի առողջապահության համակարգը սպասարկում է ինչպես կադրային զինծառայողներին, այնպես էլ թոշակի անցած զինվորներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Վիագրան հիմնականում նշանակվել է էրեկցիայի խանգարման դեպքում, սակայն զինծառայողների մի մասը այդ դեղամիջոցը ստացել է թոքային զարկերակային հիպերտենզիայի բուժման համար։