ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակին գնում է Սպիտակ տանն աշխատելու: Այս մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

Ըստ տեղեկությունների, Փսակին նշանակվելու է ԱՄՆ նախագահի ապարատի հաղորդակցության հարցերի վարչության տնօրենի պաշտոնում: Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջենիֆեր Փալմիերիին:

Նշվում է, որ պետքատուղարության ներկայացուցիչը պարտականությունները կստանձնի այս տարվա ապրիլի 1-ից: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Փսակին նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս ՄաքԴոնոուին տեղեկացրել է, որ հղի է եւ, ամենայն հավանականությամբ, ծննդաբերելու է հուլիսին: