Վանդալները մի քանի անգամ պղծել են Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուշարձանը, գրում է The Telegraph-ը:

Հաղորդվում է, որ հուշարձանը տեղադրվել է Փարիզի Հանրապետության հրապարակում, որտեղ ծաղիկներ ու լուսանկարներ են դրված:

Պարզվել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում հուշարձանը պղծել են 4 անգամ:

Նշվում է, որ առաջին երկու դեպքից հետո ակտիվիստներն վանդալիզմի մասին չեն հայտնել, սակայն հուշարձանը ոչնչացնելու փորձերը շարունակվել են:

Իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել տեղի ունեցածի շուրջ, հաղորդում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ: