Ինդոնեզիայի արեւելյան հատվածում Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Օդերեւութաբանության, գեոֆիզիկայի եւ կլիմայաբանության ազգային վարչությանը։

Առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է  Ինդոնեզիայի արեւլյան Պապուա նահանգի Մամբերամո շրջանից 30 կմ հյուսիս-արեւմտուք ընկած տարածքում 72 կմ խորության վրա։

Երկրորդ ցնցման էպիկենտրոնը Բուրու կղզուց 86 կմ հարավ-արեւմուտք է եղել՝ Բանդա ծովի մակարդակից 350 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։