Ամերիկյան Թեռքսասի նահանգի բանտի անձնակազմին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը ապստամբած բանտարկյալների նկատմամբ: Այս մասին գրում է The Dallas Morning News-ը:
Նշվում է, որ միջադեպի հետ կապված մոտ 300 բանտարկյալներ տեղափոխվել են այլ քրեակատարողական հաստատություններ, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանտի բժշկական ծառայություններից դժգոհ բանտարկյալները ապստամբություն էին բարձրացրել. նրանք հրաժարվել էին ենթարկվել ոստիկանների հրամաններին եւ հրդեհել շինության տարածքի օբյեկտները:
Բանտի անվտանգության աշխատակիցները բանտարկյալներին զսպելու համար արցունքաբեր գազ էին օգտագործել: Բունտի ընթացքում վիրավորվել էր երկու ոստիկան եւ երեք բանտարկյալ:


























