Նախորդ գիշեր Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու հարավային մասում գտնվողն Ջենեբրանգ գետում նավի խորտակման հետեւանքով մահացել են 3 եւ 5 տարեկան երեխաներ, եւս 3 մարդ անհետ կորել է:

«Այս պահին հաջողվել է փրկել 20 ուղեւորների»,-նշել է Հարավային Սուլավեսի նահանգի Ազգային որոնողական փրկարարական վարչության աշխատակից Դեդենա Ռիդվանշահը, հաղորդում է Detik.com-ը:

«Մենք ճգնաժամային կենտրոն ենք բացել աղետի վայրում, որտեղ ընդունում ենք հարազատների հայտարարություններն իրենց ընտանիքի անդամի անհետանալու մասին»,-հավելել է նա:

Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը նավի կորպուսից արտահոսքն է եղել: