«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր քարոզչական տեսանյութ է հրապարակել, որտեղ մինչեւ 5 տարեկան երեխաները մարզվում են հատուկ ճամբարում՝ մարտերի մասնակցելու համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Տեսանյութում ցուցադրվում են զինվորական դաշտային համազգեստով տասնյակ տղաներ՝ շարք կանգնած, որոնք անվերապահ կատարում են ինստրուկտորի հրամանները:
Ավելին, ահաբեկչական խմբավորումը հրապարակել է երեխաների լուսանկարները, որոնք ձեռքներին հրազեն ու մարդկանց գլուխներ են պահում, հաղորդում է Gazeta-ն:
«Իսլամական պետությունն» ահաբեկչական կազմակերպություն է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում:





























