Թայվանի ոստիկանությունը ձերբակալել է սպորտային ամենագնաց մեքենայով նախագահական նստավայրի դարպասը մխրճված տղամարդուն։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Գործակալությունը նշում է, որ նմանատիպ 2 երկու վթար տեղի էր ունեցել նաեւ 2014թ. հունվարին, երբ վարորդները այդ քայլով իրենց բողոքն էին հայտնել  իշխանություններին, մեջբերում է Gazeta-ն։

Սակայն ձերբակալված 39-ամյա վարորդը վստահեցնում է, որ վթարը պատահականություն է եղել եւ քաղաքական ոչ մի դրդապատճառ չի ունեցել ։