Փետրվարի 22-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանությունը ավելի քան 40 մարդ է ձերբակալել Ջերի Ռուբինի անվան անարխիստական ակումբում կազմակերպված բարեգործական համերգի ժամանակ։ Այս մասին գրում է «ՕՎԴ Ինֆո» կայքը։
Հատուկ նշանակության ջոկատայինները ակումբ են մտել համերգից առաջ եւ խուզարկելով տարածքը՝ առգրավել արգելված իրեր։
Հանդիսատեսների մի մասը բերման է ենթարկվել՝ նախկինում նրան կատարած իրավախախտումների առկայությունը պարզելու համար։ Ձերբակալվել են նաեւ երաժիշտները։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ ձերբակալվածներին հարցաքննել են «քաղաքական հոսանքների» հարելու առթիվ։ Ըստ ականատեսների՝ նրանցից մեկին ծեծի են ենթարկել։
Երկուշաբթի բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել։
ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային Գլխավոր վարչությունից հայտնել են, որ կատարվածի հետ ոչ մի կապ չունեն, գրում է Lenta-ն։





























