ԱՄՆ Ջորջիա նահանգում նախկին ոստիկանը սպանել է շրջանային ոստիկանության շերիֆին եւ նրա տեղակալին, երբ նրանք, տնային բռնության մասին ահազանգ ստանալով, ժամանել էին դեպքի վայր, հաղորդում է CNN-ը։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Էյբերշեմի շրջանում։ Հանցագործը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն ավելի ուշ հայտնաբերվել էր մահացած վիճակում, գրում է Gazeta-ն։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են հանցագործի ենթադրյալ կնոջ դիակը։ Տան մոտակայքում  հայտնաբերվել է եւս մեկ մարդու մարմին։ Տարվում է հետաքննություն։