Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող, անհետացած 26-ամյա Արթուր Աֆյանին դեռ չեն հայտնաբերել:Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ զինծառայողին դեռ որոնում են, նա դեռ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Գյումրիի ռուսական սահմանապահ ուղեկալի զինծառայող է անհետացել:Կնոջ խոսքով, ինքը ամուսնու մասին տեղեկություն չունի փետրվարի 21-ի առավոտից: Ծառայակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ Արթուրը պետք է գնար կնոջ մոտ՝ Մարմաշեն գյուղի նրա հայրական տուն: Առավոտյան Արթուրը ծառայության չի ներկայացել, ծառայակիցները անհանգստացել են, զանգել կնոջը, որը նույնպես ասել է, որ տեղեկություն չունի եւ դիմել է ոստիկանություն:

Գյումրիի ռուսական N զորամասից անհետացած զինծառայողը զինված չէ

Նա հրաժեշտի խոսքեր ասաց, որ մեր աղջկան լավ նայեմ. անհետացած զինծառայողի կին