News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ռուսական Դաշնության սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող, անհետացած 26-ամյա Արթուր Աֆյանի գտնվելու վայրի մասին առայժմ տեղեկություն չկա, սակայն խուճապի մատնվել պետք չէ, նա հավանաբար ընկերների հետ, ինչ-որ տեղ է գնացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի պետ ՝ Հրաչ Սահակյանը:

Արթուր Աֆյանը ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող է եւ մեկ օր առաջ նրա ազատ օրն է եղել, իսկ հաջորդ օրը աշխատանքի չի ներկայացել:

«Նրա աշխատանքի չգնալու պատճառով, ընկերները անհանգստացել են, զանգել են կնոջը, կինը եկել է տուն, պարզել, որ ամուսինը տանը չէ, հեռախոսն էլ անջատված է, հիմա որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն ասեմ, որ նրա աշխատանքի հետ կապված որեւէ խնդիր չկա, հնարավոր է քաղաքում է, ինչ-որ ընկերների հետ է, հիմա այդ ամենը ճշտում ենք»,-ասաց Հրաչ Սահակյանը:

Արթուր Աֆյանը ծնունդով Իջեւանից է, Գյումրիի ընտանիքով բնակվում է վարձով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է անհետացել:Կնոջ խոսքով, ինքը ամուսնու մասին տեղեկություն չունի փետրվարի 21-ի առավոտից: Ծառայակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ Արթուրը պետք է գնար կնոջ մոտ՝ Մարմաշեն գյուղի նրա հայրական տուն: Առավոտյան Արթուրը ծառայության չի ներկայացել, ծառայակիցները անհանգստացել են, զանգել կնոջը, որը նույնպես ասել է, որ տեղեկություն չունի եւ դիմել է ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ