«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս պահին «ֆորս մաժորային» իրավիճակ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ նիստերը բոյկոտելուց հետո որն է լինելու խմբակցության հաջորդ քայլը:
«Ինչպես մեր խմբակցության քարտուղարը նշեց, քննարկումների, վերլուծությունների կարիք ունի ընդհանուր մեր դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ԲՀԿ-ի համար այս պահին ֆորս մաժորային իրավիճակ է եւ այս պահին չենք կարող ձեզ հստակ որեւէ բան ասել»,- ասաց Վահան Բաբայանը:
Այնուամենայնիվ, պատգամավորը հերքում է լուրերը կուսակցության լուծարման վերաբերյալ:
«Իսկ խմբակցությունն էլ շարունակում է իր գործունեությունը բնականոն հունով, շուտով ամեն ինչ կընկնի տեղը»,- ավելացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ փետրվարի 23-ին խորհրդարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ քառօրյա նստաշրջանը:





























