ՌԴ Կալինինգրադ քաղաքում Բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ այրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խրտվիլակը։ Այս մասին գրում է FlashNord-ը։
Հաղորդվում է, որ խրտվիլակին կոստյում, վերնաշապիկ, փողկապ եւ կոշիկներ են հագցրել, իսկ գլխին ամրացրել ԱՄՆ առաջնորդի նկարը։
«Օբամային» այրելուց առաջ միջոցառման մասնակիցների համար մրցույթներ են կազմակերպել եւ նրբաբլիթներ բաժանել։





























