Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հաստատել է «Տարեց սերնդի հանդեպ ուշադրության եւ հոգատարության տարի» անվանումով պետական ծրագիրը:
Ըստ Informing-ի, ծրագրի շրջանակում նախատեսվում է երկրի 100 տարեկան քաղաքացիների կենսաթոշակներն ավելացնել նվազագույն աշխատավարձի 100%-ի չափով. դա շուրջ 50 դոլար է՝ Ուզբեկստանի Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով:
Բացի այդ, ըստ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության, շուրջ 150 հազար տարեցներ կկարողանան անվճար հետազոտվել երկրի բուժհաստատություններում, ինչպես նաեւ բարձրորակ վերականգնողական տեխնիկական միջոցներ կստանան:
Միայնակ թոշակառուները նաեւ սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության դեղորայք կստանան: Ծրագրի համար միջոցներ կհատկացվեն պետբյուջեից:
Վիճակագրական տվյալների համաձայն, Ուզբեկստանի 31.5 մլն բնակիչներից ավելի քան 2.8 միլիոնը թոշակառու է: Նրանցից 225 հազարը 80 տարեկանն այն է, 44 հազարը՝ 90 տարեկան, իսկ 8.7 հազար մարդ տոնել է 100-ամյակը:





























