ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը եւ կազմակերպության սահմանային հարցերի հատուկ ներկայացուցիչ Իգնասիո Սանչեսն այս տարվա ապրիլի վերջին կժամանեն Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Նրա խոսքով, եվրոպացի դիվանագետների այցի ժամկետը կապված է այն հանգամանքի հետ, որ մարտի 16-18-ին Երեւանում անցկացվելու է Եվրոնեսթի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը, եւ խորհրդարանի հիմնական ուժերն ուղղվելու են դրա կազմակերպմանը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ էլ, Ժոաո Սուարեշն ու Իգնասիո Սանչեսն Ադրբեջանում կլինեն մարտի 15-16-ին: Նրանք նաեւ Վրաստան կայցելեն:





























