Ամերիկյան Ֆլորիդայի նահանգի Բեթուն Քուքմանի համալսարանի հանրակացարանում հրաձգության հետեւանքով երեք ուսանող է վիրավորվել: Այս մասին հաղորդում է ABC News-ը: Բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին: Հայտնի է, որ նրանցից մեկը այդ համալսարանի ուսանող է, հաղորդում է Gazeta-ն:

Կամպուսի տարածքում կրակոցները հնչել են տեղի ժամանակով 19.00-ին: