Տանզանիայում կայծակը հարվածել է դպրոցական դասարանին, որտեղ եղել է 22 մարդ: Ինչպես հաղորդում է GlobalPost-ը, 4 աշակերտներ եւ ուսուցիչը տեղում մահացել են:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, երկրի արեւելքում գտնվող Նյակասանդա գյուղում: Աշակերտներն ու ուսուցիչը, ըստ The New Zealand Herald-ի, փորձել են շենքում թաքնվել ամպրոպից:
«Կայծակը հարվածել է դպրոցական դասարանին»,-հայտնել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Կիգոմա Ուիլյամ Լիտուհին: Նրա խոսքով՝ եւս 17 երեխաներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է Lenta-ն:


























