Մեքսիկան հայտարարել է, որ պաշտոնական բողոք կներկայացնի Վատիկանին՝ կապված այն արտահայտության հետ, որը լրատվամիջոցները վերագրում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. Պոնտիֆիկն, իբր, հայտարարել է, որ վախենում է իր հայրենիքի՝ Արգենտինայի, «մեքսիկացումից»:
Խոսքն արգենտինացի քաղաքական գործիչներից մեկին հասցեագրված նամակի մասին է, որտեղ Հռոմի Պապն անհանգստություն է հայտնել Արգենտինայում թմրանյութերի առեւտրի աճի հետ կապված: Վատիկանը հրաժարվել է հաստատել կամ հերքել այդ արտահայտությունը, որը ենթադրաբար օգտագործել է Ֆրանցիսկոս Պապը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեքսիկայի ԱԳ նախարար Խոսե Անտոնիո Միդը հայտարարել է, որ իր երկրի վրա ամոթալի խարան են դրել:





























