ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ, Շուրնուխից մինչեւ Բարձրավան տանող ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: