Պանամայի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում, որի կոդային անվանումը եղել է Soga, կանխել է 991 կգ կոկաինի մաքսանենգության փորձը, հաղորդում է Noticias SIN պարբերականը:
Թմրանյութը եղել է 600 փաթեթներում: Եվրոպայի համար նախատեսված այս բեռի արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար, հաղորդում է Gazeta-ն:
Պարզվել է, որ կոկաինի փոխադրմամբ զբաղվում է մաքսանենգների ցանցը, որում ընդգրկված են նավահանգստի տարբեր մասնագիտության աշխատակիցներ, օրինակ կռունկավարներ ու աշխղեկներ:



























