Փետրվարի 23-ին, ժամը 14.45-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 48-ամյա Արամ Ա.-ն ներկայացել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ բերման է ենթարկվել ոստիկանության Տավուշի բաժին:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:





























