«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ ներկայիս Հայաստանյան ներքաղաքական իրավիճակում ամենայն հավանականությամբ կբոյկոտվի ՀՀ կառավարության կողմից ստեղծված Հակակոռուպցիոն նոր խորհրդի աշխատանքները։
Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում Վարուժան Հոկտանյանը նշեց, որ Հակակոռուպցիոն նոր խորհուրդը պետք է խորհրդակցական մարմին լինի, որը կներգրավվի նաեւ ոչ պետական սեկտորի անձանց։
«Իմաստը հենց այն է, որ կներգրավվեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ, սակայն հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ կարծում եմ, որ բոյկոտ կլինի»,- ասաց ՀԿ-ի գործադիր տնօրենը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն նոր խորհրդի ստեղծման մասին որոշումը կառավարությունն ընդունել է փետրվարի 19-ին։ Խորհրդի մեջ ընդգրկվելու են նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։





























