Անդրանիկ Հակոբյանը ոչ թե ՀՀ քննչական կոմիտեի, այլ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալն է, ով, ըստ մամուլի տեղեկությունների «ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում»:
Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, որում ասվում է.
«Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի թիվ 31 համարում «Կողմնակի եկամուտներ» վերտառությամբ նյութ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշել է, թե ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում։
Պարզաբանում ենք, որ տվյալ անուն-ազգանունով պաշտոնյա ՀՀ քննչական կոմիտեի համակարգում չի աշխատում։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ամբողջական անվանումն է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն, որի ղեկավարը Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով տեղակալ չունի»:
Նշենք, որ Անդրանիկ Հակոբյանը ոչ թե ՀՀ քննչական կոմիտեի, այլ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալն է:
Այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում:
ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմնակի եկամուտները





























