Ուկրաինան ժամանակին չի կատարել ռուսական գազի մատակարարման նոր կանխավճարը, իսկ նախորդ անգամ վճարել է 219 մլն խ/մ գազի դիմաց։ Այս մասին լրագրողներին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
«Ուկրաինան ժամանակին չի կատարել գազի մատակարարման կանխավճարը։ Այս պահին կատարված է միայն 219 մլն խ/մ գազի կանխավճար»,- մեջբերում է Միլլերի հայտարարությունը ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ «Նաֆթոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը խախտել է Բրյուսելյան համաձայնագրերը՝ հրաժարվելով Ուկրաինա մատակարարել վճարված ծավալներին համապատասխան գազ։
Ընկերությունը դիմել է ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին՝ պահանջելով բացատրել փետրվարի 22-ի համար վճարված ծավալներին համապատասխան գազ մատակարարելու պայմանները չկատարելը։


























